Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Ես կարող էի արտահայտել իմ անձնական պահանջները ՈՒկրաինային, սակայն չեմ ներկայացնի»

«Ես կարող էի արտահայտել իմ անձնական պահանջները ՈՒկրաինային, սակայն չեմ ներկայացնի»
14.03.2014 | 18:20

ՈՒկրաինացի կինոռեժիսոր Կիրա Մուրատովան, ով վերջերս մի խումբ կինոգործիչների հետ միասին իր զորակցություն էր հայտնել ռուս գործընկերներին, հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ներից մեկին, որից առանձին հատվածներ ներկայացնում ենք ստորև:

«Ես ծնվել եմ Ռումինիայում, երկար տարիներ ապրել եմ Օդեսայում և ֆիլմեր եմ նկարել ռուսերենով»,- ասել է նա: Հարցին, թե սիրո՞ւմ է ռուսերենը, Օդեսան, նա պատասխանել է. «Ես բուռն զգացմունքներ եմ տածում լեզվի նկատմամբ, նրա ժողովրդական և գրական ակունքների նկատմամբ: Հաճախ եմ ասում, որ չեմ սիրում Օդեսան, բայց երբ մի անգամ վերադառնում էի գործուղումից, տաքսիստն ինձ հարցրեց, թե ինչպես է իմ ամուսինն ինձ մենակ թողել: Իսկ ես նայում եմ պատուհանին և մտածում. «Իմ Օդեսա, հարազատ, փնթի Օդեսա»: Ասում են` կալանավորն իր խուցն է սիրում, հիվանդը` հիվանդանոցը»:
«Ես անձամբ բախվել եմ դժվարությունների և կարող էի այժմ արտահայտել իմ պահանջները ՈՒկրաինային, բայց ես այդ պահանջները չունեմ: Ես օբյեկտիվ եմ նայում իրողություններին, այն ամենին, թե ինչպես են ապրում մարդիկ Կիևում, ինչու դուրս եկան պայքարելու կոնկրետ չարիքի դեմ: Ես շատ լավ եմ հասկանում մարդկանց: Նրանց երկար ժամանակ հալածել ու նվաստացրել էին: ՈՒկրաինացիներին, ինչպես նաև` մոլդովացիներին, ՌԴ-ում անվանում էին հիմարներ, նրանց մասին անեկդոտներ էին պատմում: Եվ նրանք ժպտում էին` այո՛, մենք հիմար ենք: Եկավ պահը, ժողովուրդը որոշեց ոտքի կանգնել և փոխել կյանքը: Նրանք ունեին այդ իրավունքը: Ես այդ ժողովրդի կողմից եմ և հասկանում եմ համակարգը փոխելու նրանց ձգտումները: Այնտեղ կային տարբեր մարդիկ` արմատականներ, մտավորականներ, գյուղացիներ: Նրանք շաբաթներ շարունակ ապրում էին ցրտի մեջ, այդ քաղցած և աղքատ մարդիկ: Նրանք զոհվեցին հանուն այն բանի, որ դադարեցնեն իրենց նվաստացնել: Ես կարեկցում եմ նրանց»,- ՈՒկրաինայի իրադարձություններին անդրադառնալով՝ նշել է կինոռեժիսորը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ